ՄՄարիամ Մխիթարյան

Արտակարգ վիճակ Ֆլորիդայում շենքի փլուզման պատճառով

Արտակարգ վիճակ Ֆլորիդայում շենքի փլուզման պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, որտեղ շարունակվում են բազմահարկ շենքի փլուզման հետ կապված փրկարարական աշխատանքները, հայտնում է Reuters-ը:

Մայամիի (Ֆլորիդա) տարածքի մաս կազմող Սերֆսայդ քաղաքում մասամբ փլուզվել է բազմահարկ շենքը, 130 բնակարանների կեսը քանդվել է: Ըստ վերջին տեղեկությունների՝  3 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, 40-ին հաջողվել է փրկել, սակայն 99 մարդու ճակատագիրն անհայտ է:

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 փրկարարական ջոկատ: ԱՄՆ նախագահը դաշնային օգնություն է ուղարկել տեղական իշխանություններին՝ միջադեպի հետևանքներն արագ վերացնելու և փլատակների տակ մնացած մարդկանց փրկելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում