ԴԴիանա Գասպարյան

ՄԱԿ-ը կոչ է արել 164 մլն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին

ՄԱԿ-ը կոչ է արել 164 մլն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) կոչ է արել 164 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին՝ Իսրայելի կողմից անցյալ ամիս 11 օր տևած օդային հարվածներից առաջացած վնասները փոխհատուցելու համար: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ վերջին հակամարտությունը կործանարար ազդեցություն է ունեցել Գազայի ժողովրդի և պաղեստինցի փախստականների վրա, ասել է. «Նրանց կրած վնասների ազդեցությունը կշարունակվի: Այսօրվա մարտահրավերը ներառում են Պաղեստինի փախստականների գործակալության կողմից Գազայում և Հորդանան գետի ափին մայիսի 10-31-ն իրականացված արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումները»: 

Մայիսի 10-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատվածի վրա սկսված գրոհներն ավարտվել են մայիսի 21-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարով:

Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով 254 պաղեստինցի, այդ թվում՝ 66 երեխա և 39 կին է մահացել, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում է ստացել 1948 մարդ, հազարավոր շենքեր ամբողջությամբ ավերվել կամ անօգտագործելի են դարձել: 

Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը, որը հիմնադրվել է 1949 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, իր գործունեության ընթացքում ծառայություններ է մատուցել 5,4 մլն փախստականի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում