ՄՄարի Կոստանյան

Իրանի պնդմամբ՝ ԱՄՆ-ը միջամտում է իր ներքին գործերին՝ քննադատելով երկրում ընտրությունների անցկացումը

Իրանի պնդմամբ՝ ԱՄՆ-ը միջամտում է իր ներքին գործերին՝ քննադատելով երկրում ընտրությունների անցկացումը

Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար այն բանից հետո, երբ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, որ իսլամական հանրապետության նախագահի ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար՝ փոխանցում է Аl Arabiya-ն:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել էր, որ Իրանի նախագահի ընտրությունները, որի արդյունքների համաձայն հաղթել էր Էբրահիմ Ռայիսին, «բավականաչափ կեղծված էին»՝ վերահաստատելով ամերիկյան վարչակազմի այն տեսակետը, որ ընտրություններն արդար ու ազատ չեն անցկացվել:

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ իրանական կողմի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի հայտարարությունը դիտարկվում է որպես միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին, ինչը հակասում է միջազգային իրավունքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում