ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը և Ճապոնիան 3 հազար զինվորականի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն

ԱՄՆ-ը և Ճապոնիան 3 հազար զինվորականի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն

Միացյալ Նահանգների զինծառայողներն ու Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը  կանցկացնեն Orient Shield լայնածավալ զորավարժություններ, որոնց երկու կողմից կմասնակցի 3 հազար զինվորական: Այս մասին այսօր տեղեկացրել է Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Նոբուո Կիսիի խոսքով՝ մանևրումները կանցկացվեն հունիսի 24-ից հուլիսի 11-ը Ճապոնիայի ռամաբազաներում:

«Այս զորավարժությունները կդառնան ամենալայնածավալը դրանց անցկացման ամբողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է նախարարը:

Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի շուրջ տարածաշրջանային անվտանգության հետ կապված լարվածությունն ավելի է սրվում:

ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև Orient Shield զորավարժություններ անցկացվում են 1985-ից: Դրանց նպատակն է ամրապնդել երկու երկրների ստորաբաժանումների զինվորականների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնել մարտավարական ու մարտական պատրաստությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում