ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիայի խորհրդարանն առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին

Շվեդիայի խորհրդարանն առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին

Շվեդիայի Ձախ կուսակցության առաջնորդ Նուշի Դադգոստարը հայտարարել է, որ չի վստահում վարչապետ Ստեֆան Լյովենին, քանի որ վերջինս առաջարկել է շուկայական գներ հաստատել՝ նորակառույց շենքերում բնակարանների վարձակալման համար, հայտնում է ТАСС-ը:

Շվեդիայի խորհրդարանում գործող վարչապետ Ստեֆան Լյովենի նկատմամբ անվստահության քվեարկությունը տեղի է ունեցել երկուշաբթի, պատգամավորների մեծ մասը՝ 349-ից 181-ը, անվստահություն են հայտնել կառավարության ղեկավարին:

Վստահության քվեի հնարավորությունը Շվեդիայի Սահմանադրությունում գրվել է 1974-ին: Այդ ժամանակից ի վեր խորհրդարանը 11 անգամ քվեարկել է այդ հարցի վերաբերյալ, բայց արդյունքը միշտ բացասական է եղել: Այսպիսով, Ստեֆան Լյովենը դարձավ Շվեդիայի պատմության մեջ առաջին վարչապետը, որն անվստահության քվե ստացավ:

Քվեարկությունից հետո նա կամ պետք է հրաժարական տա, կամ նշանակի արտահերթ ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում