ՄՄարի Կոստանյան

Հունաստանը շարունակում է Գերմանիայի վրա ճնշումները՝ դադարեցնելու սուզանավերի վաճառքը Թուրքիային

Հունաստանը շարունակում է Գերմանիայի վրա ճնշումները՝ դադարեցնելու սուզանավերի վաճառքը Թուրքիային

Հունաստանն ավելացնում է Գերմանիայի վրա ճնշումները՝ Թուրքիային սուզանավերի վաճառքը  դադարեցնելու համար՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով՝ փոխանցում է Ahval-ը:

Մեզ համար սա մտահոգիչ խնդիր է՝ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը գերմանացի պաշտոնյայի հետ հանդիպումից առաջ:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարը գերմանացի պաշտոնակցին նույնպես կոչ էր արել կասեցնել վեց սուզանավի վաճառքը Թուրքիային:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ ինքը և Հունաստանի նախագահը բազմիցս խոսել են Գերմանիայում գրեթե բոլոր պաշտոնյաների հետ Էգեյան ծովում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտության մասին:

Գերմանիայի պաշտպանության նախարարը մերժել էր սուզանավերի վաճառքի համաձայնագիրը չեղարկելու Հունաստանի պահանջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում