ՄՄարի Կոստանյան

Վրաստանը Թուրքիային խնդրել է աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում

Վրաստանը Թուրքիային խնդրել է աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում

Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված հարցերում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ վրացական կողմը ստացել է «բոլոր ձևաչափերով» Թուրքիայի աջակցության ամուր երաշխիքները:

«Մենք դրա հստակ արդյունքները տեսնում ենք»,- հայտարարել է Զալկալիանին: Նա նշել է, որ Վրաստանի հարցով Թուրքիայի դիրքորոշումը «շատ հստակ է» եղել նաև Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան «աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում