ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը պահեստային միջոցներ է պատրաստել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ սահմանի իրավիճակի սրման դեպքում

ԱՄՆ-ը պահեստային միջոցներ է պատրաստել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ սահմանի իրավիճակի սրման դեպքում

ԱՄՆ վարչակազմը Կիևին օժանդակելու համար պահեստային միջոցներ է պատրաստել ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակիի հայտարարության մեջ:

«Մեր կողմից անվտանգության համար Ուկրաինային հատկացվելիք օգնությունը կանգնեցնելու մասին միտքն անհեթեթություն է: Միայն անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին մենք անվտանգության ոլորտում 150 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ ենք տրամադրել: Ներկայում հատկացրել ենք Ուկրաինայի անվտանգության ոլորտի համար օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի կողմից տրամադրված ամբողջ գումարը»,- նշել է Ջեն Սակին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը պահեստային միջոցներ է պատրաստել ռուս-ուկրաինական սահմանի լարվածության խորացման դեպքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում