ՄՄարիամ Մխիթարյան

Շվեյցարիայի նախագահի տպավորությունը ՌԴ նախագահ Պուտինից

Շվեյցարիայի նախագահի տպավորությունը ՌԴ նախագահ Պուտինից

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը, որը հյուրընկալել էր ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, խոսել է Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հետ հանդիպումից իր անձնական տպավորության մասին, գրում է РИА Новости-ն:

«Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հինգ րոպե զրուցեցին, և ես անմիջապես զգացի, որ նրանց միջև ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է Պարմելենը՝ RTS-ին տված հարցազրույցում ամենահիշարժան պահի մասին հարցին ի պատասխան:

Շվեյցարիայի ղեկավարը նշել է նաև իր ռուս գործընկերոջ անմիջականությունը:

«Վլադիմիր Պուտինը մեկն է նրանցից, ովքեր թեման չեն շրջանցում: Նրա խոսքերն ուղղված են նպատակին: Ես բարձր եմ գնահատում այդ որակը»,- ասել է քաղաքական գործիչը:

Հունիսի 16-ին Ժնևում կայացել է Պուտինի և Բայդենի առաջին գագաթնաժողովը: Հանդիպումը տևել է 4,5 ժամ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում