ՄՄարի Կոստանյան

Ռազմագերիների ու պահվող այլ անձանց թեման շարունակում է մնալ արդիական. Մարիա Զախարովա

Ռազմագերիների ու պահվող այլ անձանց թեման շարունակում է մնալ արդիական. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին ուղղվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ու պահվող անձանց վերադարձնելու դրույթի խախտման և Ադրբեջանում հայ ռազմագերիների դեմ կեղծ դատական գործերի հարուցման հարց: Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական կողմի դիրքորոշումը:

«Ռազմագերիների ու պահվող այլ անձանց թեման շարունակում է մնալ արդիական, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ենթատեքստում: Ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից Երևանին՝ Հայաստանի 15 քաղաքացիների փոխանցումը և հանդես գալիս առանց նախապայմանների «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման օգտին: Ընդ որում՝ մենք կարևորում ենք նաև հումանիտար այլ խնդիրների լուծումը»,- նշել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում