ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանում ավարտել են առաքելությունը

ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանում ավարտել են առաքելությունը

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն 13-ամյա ռազմական առաքելությունից հետո լքում են Աֆղանստանը: Քաբուլում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի ճանապարհման պաշտոնական արարողությունը: ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունը, որը լիազորված էր ղեկավարելու «Թալիբանի» դեմ մարտական գործողությունները, իջեցրել է դրոշը երկրի ռազմաբազաներից:

Աֆղանստանի անվտանգությունն այսուհետեւ ապահովելու է ազգային բանակը, սակայն դաշինքն օգնելու է զինվորականներին մարզելու եւ ռազմատեխնիկական աջակցության հարցում: 2015-ի հունվարի 1-ից երկրում մնացած զորախմբի անձնակազմի թիվը կկազմի 13 000: Օրինակ, 2011-ին զորախմբի թվակազմը 140 000 էր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում