ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում տղամարդիկ գրեթե բոլոր ոլորտներում կանանցից շատ աշխատավարձ են ստանում

Վրաստանում տղամարդիկ գրեթե բոլոր ոլորտներում կանանցից շատ աշխատավարձ են ստանում

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տեղեկության համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 %-ով (53.5 լարիով) և կազմել 1 256.2 լարի, դրում է Aliq-ը:

Ըստ Geostat-ի` գործունեության տեսակների համաձայն, տղամարդկանց աշխատավարձերը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում են կանանց աշխատավարձերը:

2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1 022.9, իսկ տղամարդկանցը՝ 1 473.4 լարի: Միաժամանակ կանանց տարեկան աշխատավարձն աճել է 62.5 լարիով, իսկ տղամարդկանցը՝  49.5 լարիով: 

Հունիսի 16-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքի՝ 1 լարին արժի 162 դրամ 68 լումա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում