ՄՄարիամ Մխիթարյան

Գլոբալ տաքացումը հնարավոր է՝ արդեն անցել է անշրջելի բեկումնային պահը

Գլոբալ տաքացումը հնարավոր է՝ արդեն անցել է անշրջելի բեկումնային պահը

Ավարտվել է դեպի Արկտիկա՝ Հյուսիսային բևեռ, աշխարհում առաջին ամենամեծ արշավը, որին մասնակցել է 300 գիտնական՝ 20 երկրից: Ներկայացնելով արշավախմբի հետազոտությունների առաջին արդյունքները՝ խմբի ղեկավար Մարկուս Ռեքսը զգուշացրել է, որ գլոբալ տաքացումն արդեն անդառնալի երևույթ է, և Արկտիկայի սառույցը նահանջում է ավելի արագ, քան երբևէ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

165 մլն դոլար արժողությամբ առաքելության մասնակիցները հոկտեմբերին վերադարձել են Գերմանիա՝ Արկտիկայում 389 օր անցկացնելուց հետո: Նրանք իրենց հետ բերել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կործանարար «մահվան» մասին  ապացույցներ և նախազգուշացումներ, որ մի քանի տասնամյակ հետո մարդկությունը Արկտիկան կտեսնի  առանց ամառային սառույցի: Այստեղ վերանում է ամառային ծովային սառույցը, որը գլոբալ տաքացման վառ ապացույցներից մեկն է:

Գիտնականները պարզել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցի հաստությունը կիսով չափ բարակել է, ջերմաստիճանն էլ՝ 10 աստիճանով բարձրացել՝ 1890-ական թվականներին կատարված հետազոտության արդյունքների հետ համեմատ, ասել է Ռեքսը:

Գիտնականը բացատրել է, որ ծովային սառույցի ավելի փոքր մակերեսի պատճառով ամռանն օվկիանոսը կարող է ավելի շատ ջերմություն կլանել, իսկ դա նշանակում է, որ սառցե ծածկույթն աշնանը սովորականից ավելի դանդաղ կձևավորվի:

Գիտնականները ցավով նշել են, որ իրենք հավանաբար վերջին սերունդն են, որ Արկտիկայում ամռանը տեսնում են ծովային սառցե ծածկույթ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում