ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները

Ռուսաստանի շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները

Ռուսաստանում Ուրալից մինչև Հեռավոր Արևելք անտառային հրդեհներն ընդգրկել են գրեթե 53500 հա տարածք, տեղեկացնում է Euronews-ը:

Հանրապետության տարբեր շրջաններում գրանցվել է ավելի քան 70 հրդեհ: Ամենաբարդ իրավիճակը Յակուտիայում և Իրկուտսկի մարզում է: Այստեղ հրդեհների տարածքը կազմում է ավելի քան 35,5 հազար հա:

Այրվում են Տյումենի, Սվերդլովսկի, Մուրմանսկի մարզերի, Կրասնոյարսկի երկրամասի, Կոմիի անտառները: Որոշ շրջանների համար դրանք վերջին տարիների ամենամեծ հրդեհներն են: Ավելի քան 3 հազար մասնագետ է մասնակցում մարման աշխատանքներին: Ներգրավված են ավելի քան 470 միավոր տեխնիկա և 100 ինքնաթիռ:

Զոհերի կամ վիրավորների, ինչպես նաև հասցված վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ռուսաստանի 51 սուբյեկտում ներդրվել է հակահրդեհային հատուկ ռեժիմ, 3-ում գործում է արտակարգ ռեժիմը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում