ՄՄարի Կոստանյան

Գերմանիան ուժեղացնում է պայքարը հարկերից խուսափողների դեմ

Գերմանիան ուժեղացնում է պայքարը հարկերից խուսափողների դեմ

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալների օգնությամբ բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ փոխանցում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով՝ երկրի Դաշնային հարկային վարչությունը գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Շոլցը:

«Խոսքը հավանական հարկային հանցագործությունների բացահայտման մասին է: Հարկերից խուսափումը փոքր իրավախախտում չէ, այլ՝ հանցագործություն է: Այս դեպքում զիջումներ չեն կարող լինել»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում