ՄՄարիամ Մխիթարյան

Նիդերլանդների արքայադուստրը հրաժարվում է 1.6 մլն եվրո տարեկան նպաստից

Նիդերլանդների արքայադուստրը հրաժարվում է 1.6 մլն եվրո տարեկան նպաստից

Նիդերլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան որոշել է հրաժարվել 1.6 մլն եվրո տարեկան պետական ​​նպաստից՝ համալսարանում սովորելու ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

Վարչապետին ուղղված նամակում Ամալիան նշել է, որ իրեն անհարմար է զգում այդ ​​նպաստի համար, որը նա պետք է ստանա, քանի որ մյուս ուսանողների համար շատ ավելի դժվար է, հատկապես կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած այս անորոշ ժամանակներում:

17-ամյա արքայադուստրը գերազանց ավարտել է ավագ դպրոցը, բայց հայտարարել է, որ ցանկանում է մեկ տարի ճանապարհորդել, հետո ուսումը շարունակել համալսարանում:

Նիդերլանդների վարչապետը պատասխան նամակում գրել է, որ հասկանում է այդ որոշումը և հարգում անձնական նկատառումները: «Մաղթում եմ ձեզ լավ միջանկյալ տարի և իմաստություն՝ հետագա կրթության ոլորտի ընտրության հարցում»,- ընդգծել է Մարկ Ռյութեն:

Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Նիդերլանդներում թագավորական ընտանիքի անդամը հրաժարվում է իրեն տրվող նպաստից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում