ՄՄարիամ Մխիթարյան

Հայ քանդակագործն Իտալիայում մասնակցում է COVID-19-ից մահացածների հիշատակի հուշակոթողի կառուցմանը

Հայ քանդակագործն Իտալիայում մասնակցում է COVID-19-ից մահացածների հիշատակի հուշակոթողի կառուցմանը

12 քանդակագործ Եվրոպայից, Ճապոնիայից, Կորեայից, Հայաստանից, Չինաստանից և Իրանից մասնակցում է իտալական Տոսկանայում կազմակերպված միջոցառմանը՝ համավարակից զոհվածների հուշակոթողի կառուցմանը, տեղեկացնում է Euronews-ը:

Կավրիլլա համայնքի ղեկավարը, որը ղեկավարում է արվեստի այդ նախագիծը, ասել է. «Սա յուրահատուկ ուղերձ է ապագային, հույսի նշան, միևնույն ժամանակ այն ամենի հիշողությունը, ինչի միջով անցանք վերջին մեկուկես տարում: Դրանք տառապանքների և մեծ կորուստների ամիսներ էին: Մեր նախաձեռնությունը նվիրված է COVID-ի բոլոր զոհերին` Իտալիայում և աշխարհում»:

COVID-ը շարունակում է ահաբեկել երկրագնդի բնակչությանը, հանդես է գալիս նոր դրսևորումներով, ամեն օր կյանքից զրկում հազարավոր մարդկանց: Աշխարհը մի կողմից պայքարում է 21-րդ դարի այդ չարիքի դեմ, մյուս կողմից՝ սգում է զոհերին: Նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններ են կանգնեցվել աշխարհի տարբեր վայրերում՝ Ռիո դե Ժանեյրոյում, Մադրիդում, Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Մախաչկալայում, և այդ ցուցակը, ամենայն հավանականությամբ, կհամալրվի նոր անուններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում