Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը։ Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է:

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է: Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Ըստ նրա՝ Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, և երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում