ՄՄարի Կոստանյան

Հերթական համաձայնությունը Թուրքիայի և Ուկրաինայի միջև

Հերթական համաձայնությունը Թուրքիայի և Ուկրաինայի միջև

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը` փոխանցում է Ermenihaber-ը: 

Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում: 

Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր: 

Նշվում է, որ վերսկսվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում