ՄՄարիամ Մխիթարյան

ՈՒԵՖԱ-ն լուծում է փնտրում. Զախարովան՝ Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ին հավատարմագրումը մերժելու մասին

ՈՒԵՖԱ-ն լուծում է փնտրում. Զախարովան՝ Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ին հավատարմագրումը մերժելու մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրող Նոբել Առուստամյանի՝ Եվրոպա-2020 առաջնությանը հավատարմագրում չստանալը` Ադրբեջանի կազմկոմիտեի արգելափակման պատճառով:

«ՈՒԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը թույլ կտա ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին մասնագիտական ​​գործունեություն ծավալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը լուսաբանելու համար: Կարծում եմ, որ լուծում կգտնվի: Մենք երեկ ամբողջ երեկո զբաղվում էինք այդ խնդրով: Կարող եմ վստահեցնել, որ ես վաղուց չեմ տեսել ներգրավված բոլոր կողմերի նման կառուցողական վերաբերմունք»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում:

2021 թվականի ապրիլին Match TV-ի մեկնաբան, թղթակից Նոբել Առուստամյանը ճանաչվեց տարվա լավագույն մարզական լրագրող և արժանացավ «Բուքմեյքերների վարկանիշ» հրատարակության մրցանակին:

Զախարովան ասել է, որ ՈՒԵՖԱ-ն այժմ անում է հնարավորը Եվրոպայի առաջնությունը 100%-ով անցկացնելու համար: Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն է դարձվում լրատվամիջոցներին և լրագրողների հավատարմագրմանը:

Եվրո -2020-ը պետք է կայանար անցած ամռանը, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց 2021 թ.: Խաղերը կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Բաքվում տեղի կունենան խմբային փուլի երեք հանդիպումներ և քառորդ եզրափակչի մեկ հանդիպում:

Մրցաշարում հավատարմագրվելու համար լրագրողը պետք է հաստատում ստանա Եվրոպայի առաջնության հյուրընկալող երկրների բոլոր կազմկոմիտեներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում