ՄՄարի Կոստանյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է արել պայմանավորվել միջուկային սպառազինության կրճատման հարցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է արել պայմանավորվել միջուկային սպառազինության կրճատման հարցում

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային սպառազինությունը, ինչպես նաև նոր համաձայնագրեր մշակել այդ ոլորտում: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Երկու երկրներին կոչ եմ անում բանակցություններ վարել միջուկային սպառազինության կրճատումը շարունակելու և ծագած մարտահրավերներին արձագանքելու համար նոր համաձայնագրեր մշակելու ուղղությամբ»,- նշվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուրախ է այս հարցում դրական դինամիկա տեսնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում