ՄՄարի Կոստանյան

Քաբուլի օդանավակայանում մնալու համար Թուրքիան պայմաններ է առաջ քաշել

Քաբուլի օդանավակայանում մնալու համար Թուրքիան պայմաններ է առաջ քաշել

Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պաշտպանել ու գործարկել Քաբուլի միջազգային օդանավակայանը, սակայն ԱՄՆ իշխանությունները նշել են, որ պաշտոնական Անկարան պայմաններ է դրել, որոնք անհրաժեշտ է լուծել: Այս մասին տեղեկանում ենք Mehr գործակալությունից:

Թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ Անկարան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ էր նման առաջարկությամբ հանդես եկել, երբ ԱՄՆ-ը և նրա գործընկերները համաձայնության էին եկել մինչև սեպտեմբերի 11-ը Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

«Պայմաններից է կախված Աֆղանստանում մեր մնալը: Որո՞նք են մեր պայմանները: Քաղաքական, ֆինանսական ու լոգիստիկ աջակցությունը: Այս պայմանների կատարման դեպքում մենք կմնանք Քաբուլի միջազգային օդանավակայանում»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում