ԱԱնուշ Մուրադյան

ԱԺ-ում քննարկվել է բյուջեի կատարողականը

ԱԺ-ում քննարկվել է բյուջեի կատարողականը

Խորհրդարանում շարունակվում է 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Այսօր տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության ու ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա ծախսերն է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ 5 ծրագրով 30 միջոցառում իրականացնելու համար նախարարությունը ծախսել է 6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 81 տոկոս:

Քննարկումն անցել է գրեթե դատարկ դահլիճում, պատգամավորներից ներկա են եղել միայն նիստը վարողները:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների ընթացքին:

«Սևանա լճի ջրածածկ տարածքներից 2005-2020 թթ. ընթացքում մաքրվել է 2300 հեկտար, որից 1983 հա-ն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով, 321 հա-ն՝ ֆիզիկական անձանց կողմից՝ համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված «Ջրածածկ անտառային տարածքների մաքրման» պայմանագրերի»,- հայտնել է Ռոմանոս Պետրոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում