ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի նախագահի՝ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի ու Իսրայելի հասցեին հայհոյախառն սպառնալիքները բացահայտվել են

Թուրքիայի նախագահի՝ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի ու Իսրայելի հասցեին հայհոյախառն սպառնալիքները բացահայտվել են

Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանքեր չի խնայում տասը տարի առաջ իր համակիրների նեղ շրջանակին տված գաղտնի խոստումը կատարելու համար՝ ոչնչացնել ՆԱՏՕ-ն, երբ հնարավորություն լինի և ամրապնդել իր իշխանությունը՝ փոխանցում է Nordic Monitor-ը:

Հունիսի 14-ին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, Թուրքիայի նախագահի գործունեությունից ակնհայտ է դառնում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ չափով կատարել է խոստումը՝ որոշ հարցերում սեպ խրելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների և Թուրքիայի միջև:

Էրդողանի խոստումը 2011-ին բացահայտել էին թուրք մասնագետները, որոնք հետաքննություն էին անցկացրել Թուրքիայում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման ցանցի գործունեության գործով:

«Հնարավորության  դեպքում ես գիտեմ, թե ինչ կանեմ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի ու Իսրայելի հետ: Ես նրանց հերը կանիծեմ (I’m going to f*ck their mothers): ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները նույն ահաբեկիչներն են, ինչ Իսրայելը»,- մասնավոր զրույցում ասել էր Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում