ՆՆարե Թադևոսյան

Երուսաղեմի Հայկական թաղամասի ավտոկայանատեղիի պարսպի քանդման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Երուսաղեմի Հայկական թաղամասի ավտոկայանատեղիի պարսպի քանդման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկացնում ենք, որ Երուսաղեմի Հայկական թաղամասի ավտոկայանատեղիի պարսպի քանդման մասին սոցիալական ցանցերում վերջերս տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
 
«Երուսաղեմի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի մասնագետների կատարած հետազոտությունից հետո պարիսպը ճանաչվել է վթարային: Հետազոտության արդյունքները գրավոր ներկայացվել են Երուսաղեմի հայոց պատրիարքությանը:
 
Երուսաղեմի քաղաքապետարանը և Հայոց պատրիարքությունը համաձայնվել են վթարային պարիսպը քանդել և 45 օրվա ընթացքում նույն տեղում կառուցել նոր պարիսպ:
 
Ստորև տեղադրում ենք պարսպի ապագա տեսքը»,- գրել է Հովնան Բաղդասարյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
 
 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում