««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման իրականացման համար 2027 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 187 մլն 758 հազար 800 դրամ։ Այդ մասին 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Արդյունքում 2027 թվականի միջոցառմանը կներգրավվի սփյուռքի՝ բարձր որակավորում ունեցող 35 մասնագետ, որոնց մասնագիտական, փորձագիտական հմտությունները և նորարարական գաղափարները կկիրառվեն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում։
Միջոցառումն իրականացվում է 2 փուլով՝ հունվար-օգոստոս ամիսներին պետական կառավարման համակարգում շարունակելու են մնալ դեռևս նախորդ տարվա ընթացքում ներգրավված մասնագետները, իսկ նոր մասնագետների ներգրավումն սկսվում է տվյալ բյուջետային տարվա սեպտեմբերի մեկից։
Միջոցառման իրականացման արդյունքում սփյուռքահայ մասնագետների ներգրավման շնորհիվ ակնկալվում է պետական կառավարման համակարգում ունենալ միջազգային փորձի վրա հիմնված 3 նախագիծ, ինչպես նաև մոտ 15 տոկոս մասնագիտական հայրենադարձություն»,- նշեց Սինանյանը։










