ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն աճել է

Վրաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն աճել է

Վրաստանում նվազել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, բայց ավելացել ՄԻԱՎ-վարակակիրներինը: Տարեսկզբից մինչ օրս ՄԻԱՎ վարակի 221 դեպք է արձանագրվել, գրում է Aliq-ը:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված է  8853 ՄԻԱՎ վարակակիր` 6612 տղամարդ և 2241 կին, մեծ մասը՝ 29-39 տարեկան: ՁԻԱՀ զարգացել է 4441 պացիենտի մոտ:

Հունիսի 2-ի դրությամբ` ՄԻԱՎ բուժում ստանում է  5561 մարդ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի ամենատարածված աղբյուրներն են՝ վարակված ասեղով թմրանյութի ներարկումը, սեռական կապերը: Դեպքերի մեծ մասը գրանցված է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 3313 մարդ,  87-ն այլ երկրների քաղաքացի են:

2021-ին մահացել է ՄԻԱՎ 46 վարակակիր` 35 տղամարդ, 11 կին: Նախորդ տարի` 157 մահ է  եղել:  Վրաստանում առաջին ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշումը կատարվել է 1989-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում