ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ հետախուզությունը չի հայտնաբերել տեսանելի ՉԹՕ-ների վերերկրային ծագման ապացույց

ԱՄՆ հետախուզությունը չի հայտնաբերել տեսանելի ՉԹՕ-ների վերերկրային ծագման ապացույց

ԱՄՆ հետախուզական ծառայություններն ապացույցներ չեն գտել այն մասին, որ չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ), որոնք նախկինում տեսել էին ԱՄՆ զինված ուժերը, վերերկրային ծագում ունեն: Փորձագետները ենթադրել են, որ որոշ դեպքերում դրանք կարող են լինել Ռուսաստանի կամ Չինաստանի նվաճումները: Այս մասին հաղորդել է ամերիկյան The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը:

Ըստ հրատարակության՝ հետախուզության զեկույցում նշված է, որ «վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած 120 միջադեպերի ճնշող մեծամասնությունը կապված չէ ԱՄՆ կառավարության ռազմական կամ այլ նորագույն տեխնոլոգիական մշակումների հետ»: «Այս եզրակացությունը, ըստ ամենայնի, պետք է բացառի այն տարբերակը, որ Ռազմածովային ուժերի օդաչուները, որոնք հայտնում են անհայտ թռչող օբյեկտների մասին, կարող են բախվել ծրագրերի հետ, որոնք իշխանությունները ցանկանում են գաղտնի պահել»,- նշում է թերթը:

Հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ որոշ օդային երևույթներ կարող են լինել մրցակից երկրների, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի կամ Չինաստանի փորձարարական տեխնոլոգիական զարգացումները: Եթե այդ վարկածները հաստատվեն, կնշանակի, որ Ռուսաստանը կամ Չինաստանը զգալի առավելություն ունեն այդ ոլորտում:

Զեկույցում փորձագետները խոստովանել են նաև, որ «դիտարկված շատ երևույթներ դեռ դժվար է բացատրել»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում