ՄՄարի Կոստանյան

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 տոկոս

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 տոկոս

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ մայիսին տարեկան գնաճը կազմել է 7.7 տոկոս: Զեկույցի համաձայն՝ մայիսին ամենաշատն աճել են արևածաղկի ձեթի ու ճարպի գները՝ 42.7 տոկոսով:

Քաղցրավենիքի գներն աճել են 13.7 տոկոսով: Սուրճի, թեյի և կակաոյի գները բարձրացել են 7.6 տոկոսով, իսկ միսն ու մսամթերքը՝ 6.0 տոկոսով: Հացի ու հացամթերքի գինը ավելացել է 5.8 տոկոսով: Ընդ որում՝ բանջարեղենի գները նվազել են 23.3 տոկոսով, իսկ մրգերի ու խաղողի գները՝ 20.9 տոկոսով:

Հիշեցնենք, որ ապրիլին տարեկան գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ մայիսին՝ հասել է 7.7 տոկոսի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում