ՄՄարի Կոստանյան

Իսրայելի ընդդիմությունը համաձայնության է եկել նոր միասնական կառավարություն ձևավորելու հարցում

Իսրայելի ընդդիմությունը համաձայնության է եկել նոր միասնական կառավարություն ձևավորելու հարցում

Իսրայելի ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնության են եկել նոր կառավարություն ձևավորելու հարցում, ինչը վերջ կդնի Բենիամին Նեթանյահուի՝ որպես հրեական պետության վարչապետի 12-ամյա կառավարմանը՝ փոխանցում է BBC-ն:

Իսրայելի ընդդիմադիր «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լափիդը հայտարարել է, որ ութ խմբակցությունների կոալիցիա է ձևավորվել:

Նախքան կառավարության կազմի երդմնակալությունը Իսրայելի խորհրդարանում քվեարկություն պետք է անցկացվի:

Իսրայելի ընդդիմադիր ուժերի միջև կոալիցիա կազմելու մասին տեղեկացվել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում