ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում միլիարդավոր դոլարներ արժեցող ջրանցքի կառուցումը կսկսվի հունիսին

Թուրքիայում միլիարդավոր դոլարներ արժեցող ջրանցքի կառուցումը կսկսվի հունիսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Բոսֆորի նեղուցի համար այլընտրանք հանդիսացող՝ միլիարդավոր դոլարների արժողության ջրանցքի կառուցումը կսկսվի հունիսի վերջին՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:

Թուրքիայի նախագահն իր «խելահեղ նախագծի» մասին առաջին անգամ հայտարարել էր մեկ տասնամյակ առաջ, երբ իր աջակցության ցուցանիշն ամենացածրն էր: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի 45 կմ-անոց ջրանցքը կարժենա շուրջ 15 մլրդ դոլար, այն կկապի Սև և Մարմարա ծովերը:

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ջրանցքի նպատակը պատահարների ռիսկը նվազեցնելն ու բեռնափոխադրումները թեթևացնելն է Բոսֆորում, որը երկու մասի է բաժանում Թուրքիայի խոշորագույն քաղաքը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ջրանցքի և դրա ուղու վրա նոր քաղաքների կառուցումը հազարավոր աշխատատեղեր կստեղծի, ինչն իր հերթին կնպաստի երկրի տնտեսության աճին:

Ծրագրված ջրանցքի հետ կկառուցվի նաև կես միլիոն բնակչությամբ նոր քաղաք, որի երկու կեսերը կկապվեն կամուրջներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում