ՄՄարի Կոստանյան

Թուրքիան պատասխանել է Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի քննադատությանը

Թուրքիան պատասխանել է Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի քննադատությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի քննադատությանը: Այդ մասին տեղեկացնում է Unian լրատվական գործակալությունը:

Խոսքը, մասնավորապես, Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարման մասին է:

«Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային մեր անօդաչու թռչող սարքերի վաճառքից: Սա առևտուր է: Ուկրաինայի հետ համաձայնության եկել ենք տարիներ առաջ»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ռուսաստանն իր հերթին «հրթիռներ է մատակարարում Սիրիային ու մյուս երկրներին», և որ թուրքական կողմը «ոչ մի օր կասկածի տակ չի դրել դա»:

Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանին հիշեցրել է նաև Ղրիմի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

«Մեր դիրքորոշումը Ղրիմի հարցի վերաբերյալ հայտնի է: Մենք այդ մասին ասել ենք Ռուսաստանին: Մենք հայտարարել ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի քաղաքական հարթությունում»,- հավելել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը Թուրքիային և մյուս երկրներին հորդորել էր «ձեռնպահ մնալ Ուկրաինայի իշխանությունների ռազմատենչ տրամադրությունները սնող քայլերից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում