ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայում մահացել է ոստիկանի վրա հարձակված քաղաքացին

Ֆրանսիայում մահացել է ոստիկանի վրա հարձակված քաղաքացին

Քաղաքացին, որն ուրբաթ վաղ առավոտյան երկրի արևմտյան Նանտ քաղաքի Լա-Շապել սյու Էրդր համայնքում հարձակվել էր ոստիկանի վրա, մահացել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից՝ հաղորդում է france24-ը:

Հանցագործը երկու դատվածություն է ունեցել, վերջին անգամ դատվել է ծայրահեղ իսլամին հետևելու համար: Բացի դրանից՝ նրա մոտ նաև ախտորոշվել է ծանր շիզոֆրենիա:

Իսկ ոստիկանի կյանքին, ում վրա դանակով հարձակվել էր, վտանգ չի սպառնում:

Հանցագործին հայտնաբերելու համար Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը իրականացրել էր մասշտաբային գործողություն՝ 240 ժանդարմի և երկու ուղղաթիռի օգնությամբ: Ձերբակալության ժամանակ զինված տղամարդը դիմադրություն է ցուցաբերել վիրավորելով երկու ոստիկանի, բայց փոխհրաձգության ժամանակ ինքն էլ է վիրավորվել, իսկ ավելի ուշ՝ մահացել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում