ԼԼիլիթ Գասպարյան

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստին առաջարկվել է էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրեր իրագործել

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստին առաջարկվել է էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրեր իրագործել

Մայիսի 26-ին կայացած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին առաջարկվել է էլեկտրոնային առևտրի ոլորտում իրագործել համատեղ ծրագրեր՝ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

«COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը, և դա այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

 

«Մենք ունենք համապատասխան փորձ էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման, սպառողների իրավունքների պաշտպանության և «Սոցիալական դրամապանակ» ծրագրի իրականացման ուղղություններով։ Առաջարկում եմ սկսել համագործակցություն նաև այս ուղղությամբ»,- ասել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում