ՄՄարի Կոստանյան

Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրի ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունները զրո արժեք ունեն

Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրի ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունները զրո արժեք ունեն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, քաղաքացիական պարտքը կատարելիս, հայտարարել է, որ արաբական երկրում նախագահի ընտրությունների՝ Արևմուտքի կողմից քննադատությունները «զրո արժեք ունեն»: Այս մասին փոխանցում է Al Arabiya-ն:

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը քննադատել են Սիրիայում նախագահի ընտրությունների անցկացումը՝ դրանք որակելով «ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար»:

Արաբական երկրի ղեկավար Բաշար Ասադն արձագանքել է քննադատությանը՝ «Ձեր կարծիքը ոչ մի արժեք չունի»:

Քվեարկությունն անցկացվել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչն էլ քննադատության առիթ է դարձել Արևմուտքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում