ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական և ճապոնական նավերի բախման պատճառը հավանաբար մառախուղն է

Ռուսական և ճապոնական նավերի բախման պատճառը հավանաբար մառախուղն է

Վաղ առավոտյան Օխոտի ծովում միմյանց են բախվել ռուսական առևտրային ու ճապոնական ձկնորսական նավերը, ինչի հետևանքով ճապոնական փոքր նավը շրջվել է, անձնակազմի հինգ անդամ հայտնվել ծովում, գրում է РИА Новости-ն:

Ռուսական նավը փրկել է նրանցից երկուսին, մյուս երեքը գերսառեցման պատճառով անգիտակից վիճակում են եղել, և նրանց փրկել չի հաջողվել: Նավերի բախումը տեղի է ունեցել Մոնբեցու նավահանգստից 23 կիլոմետր հեռու, և ենթադրվում է, որ ողբերգության պատճառը թանձր մառախուղն էր: Ռուսական կողմը պնդում է, որ չեն նկատել փոքրիկ ձկնորսական նավը, որն իրենց տվյալներով պետք է ափից այդքան հեռու չլիներ: Ռուսական նավում տուժածներ չկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում