ՄՄարի Կոստանյան

Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը՝ փոխանցում է Ermenihaber-ը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:

Մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր մայիսի 14-ին՝ 1 եվրո 10.30 թուրքական լիրա հարաբերակցությամբ: 

Լիրայի արժեզրկմանը նպաստում են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում