ԱԱննա Ավետիսյան

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպաններն արձակուրդ են մեկնում

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպաններն արձակուրդ են մեկնում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը: 

 

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում, և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Ռ․ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին իրենք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ 

 

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում