ՄՄարիամ Մխիթարյան

Իտալիայում ճոպանուղու վթարի զոհերի թիվն աճել է

Իտալիայում ճոպանուղու վթարի զոհերի թիվն աճել է

Իտալիայի Մաջորե լճի մոտ ճոպանուղու վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Նախապես հայտնի էր դարձել, որ զոհվել է 13 ուղևոր, երկու երեխա՝ 5 և 9 տարեկան, տարբեր վնասվածքներով փրկվել էր, տեղեկացնում է euronews-ը:

Ցավոք, 9-ամյա տղան մահացել է հիվանդանոցում, 5 տարեկանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: Ճոպանուղին, որը Սթրեզա քաղաքից զբոսաշրջիկներին տեղափոխում էր Մոտարոնե լեռը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր աշխատում, և ողբերգությունը տեղի է ունեցել օդուղու բացման օրը:

Ճոպանուղու լարը կտրվել էր, և խցիկն ընկել  էր երթուղու ամենաբարձր կետից՝ գրեթե 1,5 կմ բարձրությունից ու, գետնին բախվելով,  ջախջախվել: Փրկարարները նշել են, որ զոհերի թիվը ճշտվում է, և զգուշացրել, որ այն կարող է աճել: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում