ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի վերջին հաջողությունները ռազմարդյունաբերության ոլորտում

Ռուսաստանի վերջին հաջողությունները ռազմարդյունաբերության ոլորտում

Ռուսաստանում սկսվել է արհեստական ​​բանականությամբ, ինքնուրույն պայքարելու ունակ մարտական ​​ռոբոտների սերիական արտադրությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սկսվել է մարտական ​​ռոբոտների սերիական արտադրությունը: Դրանք ոչ թե փորձարարական նմուշներ են, այլ ռոբոտներ, որոնք ի վիճակի են ինքնուրույն պայքարելու, և որոնք կարելի է ցուցադրել գիտաֆանտաստիկ ֆիլմերում»,- ասել է Շոյգուն: «Այն կոչվում է վաղվա զենք»:

EADaily-ն հայտնում է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերության առջև խնդիր է դրվել առաջիկայում պատրաստ լինել նաև «Ցիրկոն» գերձայնային հրթիռի սերիական արտադրությանը: Ամռան վերջին կավարտվեն նավերից այդ հրթիռի փորձարկումները: Այն կարող է օգտագործվել նաև սուզանավերի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում