ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ԼՂ խաղաղ բանակցային գործընթացին. եվրախորհրդարանական

ԵՄ-ը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ԼՂ խաղաղ բանակցային գործընթացին. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Պետրաս Աուշտրևիչուսը ԵԽ լիագումար նիստում հայտարարել է, որ, դժբախտաբար, Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտություններն  ու պատերազմը խոչընդոտում են երկխոսությանը, համագործակցությանն ու խաղաղությանը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշնանը տեղի ունեցած պատերազմը ողբերգություն է, որը մեծ կորուստների ու տառապանքի պատճառ է դարձել: Ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման  համար»,- հայտարարել է ԵԽ պատգամավորը:

Պետրաս Աուշտրևիչուսն ընդգծել է, որ Եվամիությունը հակամարտության ժամանակ պասիվ դիտորդի դեր է ունեցել և չի օգտագործել իր ազդեցությունը այն կանխարգելելու համար: Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա խաղաղ բանակցային գործընթացին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում