ՄՄարի Կոստանյան

Ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սյունիքում իրավիճակի սրացումը: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է.

«Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են:

Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը:

Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում