ՄՄարի Կոստանյան

Վրաստանը վրացիներին և ադրբեջանցիներին կոչ է արել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության չվերածել

Վրաստանը վրացիներին և ադրբեջանցիներին կոչ է արել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության չվերածել

Վրաստանը երկրի հարավում` Քվեմո Քարթլիում բնակվող վրացիներին և ադրբեջանցիներին կոչ է արել զսպել կրքերն ու ամեն գնով խուսափել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության վերածելուց։

Հայաստանի հյուսիսային սահմանից ընդամենը 10 կմ հեռու գտնվող Դմանիս քաղաքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են կատաղի բախումները ադրբեջանցիների և վրացիների միջև:

Երեկ Վրաստանի ոստիկանության և հատուկջոկատայինների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է, սակայն լարվածությունը դեռ շարունակվում է: Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը նույնպես հորդորել էր կենցաղային վեճը չվերածել ազգամիջյան բախումների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում