ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում կենցաղային հողի վրա բախումը կարող է վերածվել էթնիկ առճակատման

Վրաստանում կենցաղային հողի վրա բախումը կարող է վերածվել էթնիկ առճակատման

Վրաստանի Դմանիսիում մայիսի 16-ին ադրբեջանցիների և վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո այսօր իրավիճակը դարձյալ լարված է:

Առավոտյան Դմանիսիի գյուղերից ադրբեջանցիները եկել են աջակցություն հայտնելու երեկ տուժած անձանց, ինչից հետո նորից բախումներ են սկսվել կողմերի միջև, գրում է aliq-ը:

Նախօրեին Դմանիսիի էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած բնակլիմայական պայմանների պատճառով Դմանիսիում վերաբնակեցված էկո միգրանտների միջև վիճաբանությունը վերածվել էր մահակներով ծեծկռտուքի, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կան տուժածներ:

Վրաստանի ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կարողացել են բաժանել այսօր առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին:  

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին՝ հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանգստությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը չվերածվի արհեստական ​​էթնիկ առճակատման»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում