ՄՄարի Կոստանյան

Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական

Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիայի նախագահի՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության սրման ֆոնին անցել է լուրջ սպառնալիքների՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:

Նա հայտարարել է՝ «Ամերիկային մեր առաջարկը կրկնում ենք: Հունիսի հանդիպումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողով - խմբ.) մեր սիրելի դաշնակից ԱՄՆ-ին տրված վերջին հնարավորությունն է»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընն ավելացրել է, որ Թուրքիան պատրաստվում է Ջո Բայդենի ղեկավարությամբ անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Մենք պատրաստ ենք գլխատել նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեզ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում