ՄՄարի Կոստանյան

Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը Վիեննայում Իսրայելի դրոշի բարձրացման պատճառով

Իրանի արտգործնախարարը չեղարկել է Ավստրիա այցը Վիեննայում Իսրայելի դրոշի բարձրացման պատճառով

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղարկել է Ավստրիա կատարելիք այցն այն պատճառով, որ երկրի իշխանությունները, ի համերաշխություն Թել Ավիվի, բարձրացրել են Իսրայելի դրոշը: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Ավստրիայի արտգործնախարարության խոսնակի հավաստմամբ՝ Իսրայելի պետական դրոշը ծածանվել է կառավարության և արտգործնախարարության շենքերի վրա: Ավստրիական կողմն իր ափսոսանքն է հայտնել այս կապակցությամբ:  

Մոհամմադ Ջավադ Զարիֆն ավստրիացի պաշտոնակցի հետ պետք է հանդիպեր այսօր: Իրանի արտգործնախարարը չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իր երկիրն Իսրայելի կողքին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում