ՄՄարի Կոստանյան

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով մահացել է ավելի քան 130 մարդ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով մահացել է ավելի քան 130 մարդ

Այս գիշեր արաբա-իսրայելական բախումները շարունակվել են Իսրայելի քաղաքներում, որտեղ արաբական բնակչություն կա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Միաժամանակ, իսրայելական բանակից հայտնել են, որ Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ: Հրեական պետության օդուժը նույնպես հրթիռակոծել է Գազան, որի հետևանքով մահացել է յոթ պաղեստինցի:

Ընդհանուր առմամբ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումներից մահացել է 126 պաղեստինցի, այդ թվում՝ 31 երեխա և 20 կին: Իսրայելում էլ զոհերի թիվը հասնում է յոթի, այդ թվում՝ վեցամյա մեկ երեխա և մեկ զինվորական:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում