ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն որոշում է կայացրել Նինոծմինդայի մանկատան գործով

ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն որոշում է կայացրել Նինոծմինդայի մանկատան գործով

Մայիսի 7-ին «Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը հաղորում է ստացել ՄԱԿ-ի երեխաների կոմիտեից, գրում է Aliq-ը: Կոմիտեն ընդունել է միջանկյալ միջոց, որով բավարարել է կազմակերպության մայիսի 5-ի բողոքը և կառավարությանը հանձնարարել ապահովել, որպեսզի բոլոր համապատասխան գերատեսչությունները վերահսկեն Նինոծմինդայի մանկատունը:

«Պետությունը պարտավոր է անհապաղ ապահովել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում՝ իրավասու պետական ​​մոնիթորինգի մարմինների կողմից երեխաների իրավական կարգավիճակի ստուգումը»,- ասում են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեից:

Նման ժամանակավոր միջոց ՄԱԿ-ն օգտագործում է միայն այն դեպքում, երբ առկա է երեխաներին անդառնալի վնաս հասցնելու վտանգը:

2021 թ. ապրիլի 15-ին Հանրային պաշտպանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց և վերահսկել երեխաների իրավական կարգավիճակը, ինչպես օրենքով թույլատրված է: Չնայած 2015 և 2018 թվականներին Հանրային պաշտպանի զեկույցում նշված էին երեխաների նկատմամբ բռնության ամենադաժան ձևերը, 2020 թվականի հունիսի 20-ի դրությամբ Վրաստանի կառավարությունը չի ապահովել, որ Պետական ​​խնամքի գործակալության սոցիալական աշխատողը մտնի գիշերօթիկ դպրոց:

«Մարդու իրավունքների համար գործընկերություն» հասարակական կազմակերպությունը դիմել էր նաև Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ժամանակավոր միջոց նշանակելու խնդրանքով, սակայն դատարանը երեխաների իրավունքների ոտնահարում և դիտանցման անհրաժեշտություն չէր արձանագրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում