ՄՄարիամ Մխիթարյան

Պայթյունից վիրավորվել է Մալդիվների նախկին նախագահը

Պայթյունից վիրավորվել է Մալդիվների նախկին նախագահը

Մալդիվների նախկին նախագահն ահաբեկչական հարձակումից տուժել է իր տանը գտնվելու ժամանակ: Մուհամեդ Նաշիդը վիրավորվել է մայրաքաղաք Մալեում իր տան հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:

53-ամյա նախկին նախագահը Մալդիվները կառավարել է 2008-2012 թթ. և  այժմ խորհրդարանի խոսնակն է: Ոստիկանությանն առայժմ հայտնի չեն պայթյունի հեղինակներն ու դրդապատճառները:

Իրավապահ մարմինների աշխատակիցները աշխատում են պայթյունի վայրում: Ոստիկանությունը խնդրել է Մալեի բնակիչներին հեռու լինել դեպքի վայրից:

Ըստ Al-Jazeera հեռուստաալիքի` նախկին նախագահից բացի հիվանդանոց է տեղափոխվել նաև Նաշիդի թիկնապահներից մեկը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում