ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլական մանկապարտեզում սպանվել է հինգ մարդ՝ այդ թվում երեխաներ

Բրազիլական մանկապարտեզում սպանվել է հինգ մարդ՝ այդ թվում երեխաներ

18-ամյա դեռահասը դանակով ներխուժել է Բրազիլիայի հարավային Սաուդադիսի քաղաքապետարանի մանկապարտեզ և սպանել մինչև երկու տարեկան երեք երեխայի և երկու կին աշխատողի, հայտնում է DW-ն:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մնացած աշխատակիցները կարողացել են երեխաների հետ փակվել հանդերձարանում և խուսափել մեծ թվով զոհերից:

Հարձակումից հետո պատանին լուրջ վնասվածքներ է հասցրել իրեն՝ ենթադրաբար փորձելով ինքնասպան լինել: Նրան վնասազերծել են մոտակայքում հայտնված բնակիչները, որից հետո հարձակվողը տեղափոխվել է հիվանդանոց: Դեռ հայտնի չէ՝ արդյոք դեռահասը հոգեկան խնդիրներ ուներ, և ո՞րն էր նրա գործողությունների դրդապատճառը: Ոստիկանությունը խուզարկում է հարձակվողի տունը:

Քաղաքապետ Մասիել Շնայդերը, մեկնաբանելով միջադեպը, եթերից արտասվել է. «Սա մեր պատմության ամենաողբերգական օրն է: Չգիտենք՝ ինչպես վարվել: Սա իմ կառավարման առաջին ժամկետն է, ես 35 տարեկան եմ և ինքս էլ փոքր երեխա ունեմ»: Սանտա Կատարինա նահանգի իշխանությունները, որտեղ գտնվում է Սաուդադիսը, եռօրյա սուգ են հայտարարել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում